Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ


Հրայր Թովմասյանի ելույթն Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունից հետո, 21-ը մարտի, 2018թ.
Հրայր Թովմասյանի ելույթն Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունից հետո, 21-ը մարտի, 2018թ.

Խորհրդարանն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ձայների 64 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրեց Հրայր Թովմասյանին։

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը նշեց, որ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 94-ը:

«Քվեատուփում առկա էր 93 քվեաթերթիկ, որոնցից անվավեր են ճանաչվել 2-ը», - ասաց Մելիքյանը։

Թովմասյանը շնորհակալություն հայտնեց վստահության, իսկ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին` նաև իր թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրելու համար։

«Ինչպես նշեցիք, թե՛ լավ Սահմանադրական դատարանի նախագահ, թե՛ Սահմանադրական դատարանի լավ նախագահ, խոստանում եմ, որ երկուսն էլ կլինեմ», - ասաց Թովմասյանը։

Հիշեցնենք, Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, քանի որ այս ամսվա սկզբից գլխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG