Մատչելիության հղումներ

Արտերկրում բնակվող ՌԴ քաղաքացիների 85 տոկոսը քվեարկել է Պուտինի օգտին․ ԿԸՀ


Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ արտերկրում բնակվող ՌԴ քաղաքացիների գրեթե 85 տոկոսը մարտի 18-ի նախագահական ընտրություններում քվեարկել է Վլադիմիր Պուտինի օգտին: 5 տոկոսը ձայները տվել են կոմունիստների թեկնածու Պավել Գրուդինինին, 1.75 տոկոսը՝ լիբերալ դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն, հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, Ռուսաստանի գործող նախագահը հաղթել է կիրակի օրն անցկացված ընտրություններում՝ ստանալով քվեարկությանը մասնակցածների ձայների մոտ 76․7 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG