Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ռուսաստանցի մասնագետներին միջազգային հակադոպինգային կանոնների փոփոխություններ մշակել:
Երեկ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, թե ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ աշխատող ռուս մասնագետները պետք է փորձեն վերամշակել Սպորտում խթանիչների օգտագործումն արգելող միջազգային կոնվենցիան այնպես, «որ օրենքներն արդար և թափանցիկ լինեն բոլորի համար»:
Հիշեցնենք, դոպինգային սկանդալի պատճառով ռուսաստանցի մի շարք մարզիկներ որակազրկվեցին, իսկ այս տարվա ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցող ռուսաստանցի մարզիկները հանդես եկան չեզոք դրոշի ներքո: