Մատչելիության հղումներ

Մալթա-Ադրբեջան կոռուպցիոն սկանդալի գործով վկան «վախենում է իր կյանքի համար» և հանձնվել է ոստիկանությանը


Մալթացի լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիա
Մալթացի լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիա

Ռուսաստանցի Մարիա Եֆիմովան, ով առնչություններ է ունեցել 2017 թվականի աշնանը սպանված մալթացի լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի հետ, հանձնվել է Աթենքի ոստիկանությանը՝ հայտարարելով, որ վախենում է իր կյանքի համար: Եվրոպական խորհրդարանի անդամները երեկ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Հունաստանի իշխանություններին ապահովել Եֆիմովայի անվտանգությունը:

Եֆիմովայի կալանավորման համար եվրոպական օրդեր էր տրվել դեռ անցյալ տարվա նոյեմբերին, երբ նրան մեղադրեցին լրագրողին էական տեղեկություններ փոխանցելու համար, որոնք վերջինս օգտագործել էր Մալթայի և Ադրբեջանի կառավարությունների անօրինական կապերի վերաբերյալ հոդվածում: Հաղորդվում է, որ Եֆիմովան պատմել է Կարուանա Գալիցիային, թե տեսել է փաստաթղթեր, ըստ որոնց՝ Ադրբեջանի նախագահի ընտանիքը մեկ միլիոն եվրո է փոխանցել Մալթայի վարչապետի կնոջ՝ Միշել Մուսկատի հաշվեհամարին:

Վարչապետն ու նրա կինը հերքում են, թե մեկ միլիոն եվրոն իրենց է փոխանցել Ալիևների ընտանիքը՝ Պանամայում գրանցված գաղտնի օֆշորային Egrant կազմակերպության միջոցով:

Եվրոպական խորհրդարանի հայտարարության մեջ Եֆիմովան նկարագրվում է որպես «Մալթայում կոռուպցիայի և փողերի լվացման վերաբերյալ հետաքննության կարևոր վկա»: Նա Մալթայից փախել էր անցյալ տարի՝ հայտարարելով, որ վախենում է իր և իր ընտանիքի անդամների կյանքի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG