Մատչելիության հղումներ

Տավուշի պաշտպանական դիրքում զինծառայող է վիրավորվել


Հայ զինվորը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող։

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ դեպքը երեկ է տեղի ունեցել, զինվորին տեղափոխել են Կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատել են․ նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է։

Հովհաննիսյանը հրաժարվեց մանրամասնել, թե արդյոք հակառակորդի կրակոցից է վիրավորվել զինվորը։ Ասաց, որ քննություն է գնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG