Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի հինգ ամսվա ազատազրկման


Ժիրայր Սեֆիլյանը դատարանի դահլիճում, արխիվ
Ժիրայր Սեֆիլյանը դատարանի դահլիճում, արխիվ

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի հինգ ամսվա ազատազրկման:

Դատավորն ամբողջությամբ ապացուցված համարեց, որ Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և այլն, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:

Մեղադրանքում նշվում է, որ Սեֆիլյանն իր կամքից անկախ ավարտին չի հասցրել հանցավոր մտադրությունները:

Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5.5 տարվա ազատազրկման: Այս գործով անցնող մյուս մեղադրյալներ Սասունիկ Կիրակոսյանը և Ներսես Պողոսյանը դատապարտվեցին 3.5-ական, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանն էլ՝ 3-ական տարվա ազատազրկման:

Ամենամեղմ՝ 2 տարվա ազատազրկման պատժի արժանացավ մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանը: Նա միակն է, որ դատարանում Սեֆիլյանի դեմ ցուցմունք է տվել և փաստորեն ընդամենը երկու ամսից ազատ կարձակվի:

Մեղադրող դատախազը պահանջել էր 11 տարվա ազատազրկման դատապարտել Սեֆիլյանին:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG