Facebook-ի տեղեկատվական անվտանգության գծով գլխավոր պաշտոնյա Ալեքս Սթամոսը թողնելու է ընկերությունը, հաղորդում են լրատվամիջոցները:
The New York Times-ի, Reuters-ի և այլ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրաժարականի պատճառը տարաձայնություններ են այն հարցում, թե ինչպես պետք է վարվի սոցիալական ցանցը ապատեղեկատվության տարածման դեպքում։
Սթամոսը պնդում էր, որ պետք է հետաքննություն իրականացվի՝ բացահայտելու ցանցում ռուսական կողմի գործողությունները, որոնք ենթադրաբար ուղղված են եղել ընտրությունների արդյունքների վրա ազդելուն: