Մատչելիության հղումներ

«Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի յուրովի կառուցելու իր քաղաքական դաշտը»․ Մարեկ Ռոցկի


Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահը վստահ է՝ «եթե ներկայիս կառավարման մոդելը [Հայաստանի] քաղաքացիների սպասելիքները չարդարացնի, ապա հաջորդ անգամ դուք հնարավորություն կունենաք փոխելու այն»:

Մարեկ Ռոցկին այսպիսի հայտարարություն արեց, պատասխանելով «Ազատության» դիտարկմանը, թե հայաստանյան ընդդիմադիրների կարծիքով՝ ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանը կպահպանի իշխանությունը վարչապետի պաշտոնում, ինչը վկայում է այն մասին, Հայաստանը գնում է դեպի ավելի ավտորիտար պետություն: Մեր հարցին՝ այս մտավախությունները որքանո՞վ են Եվրոպայի համար մտահոգության առիթ, Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահը պատասխանեց․ ֊ «Իրականում յուրաքանչյուր պետություն իրավունք ունի յուրովի կառուցելու իր քաղաքական դաշտը: Ամենուրեք այդպես է՝ շատ հաճախ, եթե արմատական փոփոխություններ են իրականացվում, դրանք բուռն քննարկումների են արժանանում: Բնականաբար, եթե ներկայիս կառավարման մոդելը քաղաքացիների սպասելիքները չարդարացնի, ապա հաջորդ անգամ դուք հնարավորություն կունենաք փոխելու այն»:

Ռոցկին նաև նշեց, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների մասին խոսել է հայաստանյան քաղաքական գործիչների հետ․ - «Մեր աշխատանքային քննարկումների ընթացքում խոսվեց նաև տրանսֆորմացիայի մասին՝ հենց այդ փորձի փոխանակումը, քանի որ Լեհաստանը նույնպես այդ ճանապարհը անցել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG