Մարտի 1-ի գործով նախաքննությունն ընթանում է արդեն 10 տարի, սակայն այս ընթացքում նախաքննական մարմինը անգամ պարզաբանումներ չի պահանջել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից այդ իրադարձությունների մասին նրանց պնդումների վերաբերյալ: Ու պատահական չէ, որ մարտի 1-ի 10 զոհերից 9-ի ներկայացուցիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարանից նաև պահանջում են վերացնել վարույթն իրականացնող մարմնի՝ Հատուկ քննչական ծառայության ցուցաբերած անգործությունը և պարտավորեցնել այդ մարմնին իրականացնել հանցագործության բացահայտմանն ուղղված գործողություններ։ «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարում այս մասին զրուցել ենք «Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանի և փաստաբան Լուսինե Սահակյանի հետ:
Ակնհայտ է, որ Մարտի 1-ի զոհերի գործով արդյունավետ քննություն չի իրականացվում․ փաստաբան
Առնչվող թեմաներով
Ուղիղ հեռարձակում