Բրազիլիայում տասնյակ հազարավոր մարդիկ են բողոքի ցույցի դուրս եկել իրավապաշտպան, քաղաքային խորհրդի անդամ Մարիելե Ֆրանկոյի և նրա վարորդի սպանության դեմ:
38֊ամյա Ֆրանկոն քննադատում էր ոստիկանության բռնությունները, պնդում էր, որ իրավապահները գերազանցում են լիազորությունները՝ սպանելով աղքատ թաղամասերի անպաշտպան մարդկանց:
Նախօրեին անհայտ անձինք Ռիո դե Ժանեյրոյում կրակ էին բացել նրա մեքենայի ուղղությամբ, փրկվել էր միայն օգնականը:
ՄԱԿ-ն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում Բրազիլիայի իշխանություններին անհապաղ հետաքննել ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին: