ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի քառորդ եզրափակիչում Լոնդոնի «Արսենալ»-ի մրցակիցը Մոսկվայի ԲԿՄԱ-ն է:
Վիճակահանությունը կայացավ այսօր ՈւԵՖԱ-ի կենտրոնակայանում, շվեյցարական Նիոն քաղաքում:
Քառորդ եզրափակիչի մյուս երեք զույգերն են՝ «Լայպցիգ» (Լայպցիգ, Գերմանիա)-«Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա), «Ատլետիկո» (Մադրիդ, Իսպանիա)-«Սպորտինգ» (Լիսաբոն, Պորտուգալիա) և «Լացիո» (Հռոմ, Իտալիա)-«Զալցբուրգ» (Զալցբուրգ, Ավստրիա):
Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կանցկացվեն ապրիլի 5-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 12-ին:
Նիոնում կայացավ նաև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերի վիճակահանությունը, որի արդյունքներն են՝ «Բարսելոնա» (Բարսելոնա, Իսպանիա)-«Ռոմա» (Հռոմ, Իտալիա), «Սևիլիա» (Սևիլիա, Իսպանիա)-«Բավարիա» (Մյունխեն, Գերմանիա), «Յուվենտուս» (Թուրին, Իտալիա)-«Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա) և «Լիվերպուլ» (Լիվերպուլ, Անգլիա)-«Մանչեսթր Սիթի» (Մանչեսթր, Անգլիա):
ՉԼ քառորդ եզրափակիչի առաջին և երկրորդ հանդիպումները տեղի կունենան, համապատասխանաբար, ապրիլի 3-4-ին և 10-11-ին: