Մատչելիության հղումներ

Մամեդյարով․ Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններից հետո ղարաբաղյան բանակցությունները կակտիվանան


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Հայաստանում և Ադրբեջանում նախատեսված ընտրություններից հետո ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները կակտիվանան, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

«Երբ համանախագահները վերջին անգամ տարածաշրջանում էին, մենք համաձայնեցինք, որ ընտրություններից հետո կշարունակենք բանակցությունները առավել ինտենսիվ ձևաչափով», - ասել է Էլմար Մամեդյարովը, հավելելով՝ արտգործնախարարների և նախագահների վերջին հանդիպումներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ստեղծագործ առաջարկներ են ներկայացրել՝ կարգավորումը մեռյալ կետից շարժելու համար:

Հիշեցնենք՝ մարտի 2-ին Ազգային ժողովը Արմեն Սարգսյանին ընտրեց Հայաստանի չորրորդ նախագահ, իսկ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի ավարտից՝ ապրիլի 9-ից հետո խորհրդարանը կընտրի նաև նոր վարչապետ:

Ադրբեջանում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ են նշանակված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG