Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԱԳ փոխնախարար․ Արձանագրություններից հրաժարվելու՝ Հայաստանի քայլը տհաճ էր


Շվեյցարիա - Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում, 10-ը հոկտեմբերի, 2018թ․
Շվեյցարիա - Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում, 10-ը հոկտեմբերի, 2018թ․

Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Ահմեդ Յըլդըզը ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում պնդել է, թե ցյուրիխյան արձանագրություններն առավել ձեռնտու էին Հայաստանին, քան Թուրքիային:

«Թեև այդ արձանագրություններն այդպես էլ ուժի մեջ չմտան, սակայն դրանցից հրաժարվելու՝ հայկական կողմի քայլը տհաճ էր», - ասել է թուրք պաշտոնյան:

«Իրենց գործն է, մենք առաջին հերթին ուզում ենք, որ հայերը դուրս բերեն զորքերը ադրբեջանական հողերից, սա էր մեր առանցքային պահանջը, սակայն հայերը չցանկացան դրան գնալ», - ըստ APA-ի՝ ասել է Թուրքիայի ԱԳ փոխնախարարը:

Հիշեցնենք՝ այս տարվա մարտի 1-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:

Արձանագրությունները ստորագրվել էին 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG