Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Պարապմունքների ժամանակ ավտովթարի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել


ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ
ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Երեկ ժամը 17:30-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է ՊԲ 19-ամյա զինծառայող Էդգար Գևորգի Երեմյանը: Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հարուցվել է քրեական գործ:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG