Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Իտալիա։
Ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության, Իտալիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հրավերով Նալբանդյանն այսօր Հռոմում կմասնակցի և ելույթ կունենա Լիբանանի աջակցությանը նվիրված նախարարական հանդիպմանը։