Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել. Թաթոյան


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ

Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել։ Այդ մասին այսօր հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Կառավարության նիստերը դռնփակ անելն այլ բան է, իսկ քաղաքապետարանի դեպքում բոլորովին այլ սկզբունքներ են գործում: Քաղաքապետարանը ներկայացուցչական մարմին է, այնտեղ նստած են մարդիկ, որոնք ընտրվել են քաղաքացիների կողմից, ինչպես, օրինակ, խորհրդարանը։ Ես ինքս անընդունելի եմ համարում քաղաքապետարանի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելու հնարավորությունը», - այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թաթոյանը:

Նրա խոսքով` լրագրողին երբեք չի կարելի դիտարկել որպես բարիկադի հակառակ կողմում կանգնած անձ։

Հիշեցնենք, փետրվարին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպերից հետո քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը հայտարարեց՝ ավագանու հաջորդ նիստին ու դրանից հետո ևս լրագրողներն իրավունք չեն ունենա ներկա գտնվել ու աշխատել նիստերի դահլիճում։

Ավագանու նիստերի լուսաբանումն իրականացնելու համար, ըստ Գևորգյանի, լրատավամիջոցներին կտրամադրվի առանձին տարածք։ «Պարտադիր չէ նիստերի դահլիճում լինելը, որևէ կերպով դա չի կարող դիտարկվել որպես սահմանափակում: Լրագրողները շենքում շարունակելու են իրենց ազատ գտնվելու ռեժիմը նիստի օրերին», - ասել էր Գևորգյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG