Մատչելիության հղումներ

Կսահմանափակվի պատգամավորների մասնակցությունը կառավարության նիստերին


Արդարադատության նախարարությունն առաջիկա օրերին հանդես կգա օրենսդրական նոր նախաձեռնությամբ, որով կսահմանափակվի պատգամավորների մասնակցությունը կառավարության նիստերին:

Նշենք, որ գործող «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն այս պահին պատգամավորներին հնարավորություն է տալիս ներկա գտնվել կառավարության նիստերին, մինչդեռ «Կառավարության կառուցվածքի մասին» նոր օրենքով նիստերին մասնակցելու հնարավորություն պատգամավորների համար սահմանված չէ:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, այսօր պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց. - «Այո՛, կարծում եմ՝ առաջիկա օրերին «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքն այդ մասով փոփոխելու նախաձեռնություն կլինի, քանի որ կառավարության նիստը դա այնուամենայնիվ գործադիրի փակ նիստ է»:

Հավելենք նաև, որ «Կառավարության կառուցվածքի մասին» նոր օրենքով գործադիրի նիստին մշտական մասնակցության հնարավորություն սահմանված չէ նաև մարդու իրավունքների պաշտպանի, Երևանի քաղաքապետի, գլխավոր դատախազի համար: Այս պաշտոնյաները կառավարության նիստերին կարող են մասնակցել վարչապետի հրավերի դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG