«Մեր նպատակը արմատական բարեփոխումներ իրականացնել է: Դա է նպատակը: Խնդիրները հետևյալն են․ առաջին հերթին, բնականաբար, Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելը, երկրորդը, ժամանակավոր կառավարության, Ազգային համաձայնության կառավարության հաստատումը: Որից հետո տեղի ունենան արմատական բարեփոխումներ և արտահերթ ընտրություններ», - «Ազատության» եթերում ասաց Մարտիրոսյանը:
Օգտատերերից մեկի դիտարկմանը, որ «Ժառանգությունը» միայնակ 5-6 տոկոս ձայն էր հավաքում, իսկ «ՕՐՕ» դաշինքի կազմում ստացավ 0.5 տոկոս, և հարցին, թե արդյոք չեն ափսոսում դաշինքին միանալու համար, Մարտիրոսյանն արձագանքեց․ - «Չեմ փոշմանել, որովհետև նպատակ չի եղել, որ մենք գնանք, մի քանի հոգով էնտեղ մանդատ ունենանք, ու գործընթացների վրա որևէ ազդեցություն չունենանք: Մենք արմատական փոփոխությունների կողմնակից են եղել: Ինչ վերաբերում է «Ժառանգության» 5-6 տոկոսին, «Ժառանգությունը» շատ ավելի տոկոսներ է ունեցել, էդ 5-6 տոկոսը պաշտոնապես վերջում թողնում էին այդքանը՝ կեղծիքներից հետո»:
Մեկ այլ օգտատիրոջ հարցին, թե արդյոք Զարուհի Փոստանջյանի հեռանալը ազդել է «Ժառանգության» հեղինակության վրա, Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց․ - «Իհարկե վնաս է տվել: Եվ ոչ միայն Զարուհի Փոստանջյանի հեռանալը, այլ ցանկացած կուսակցականի հեռանալը կուսակցությանը հարված է տալիս»:
«Ֆեյսբուքյան ասուլիսը» Արմեն Մարտիրոսյանի հետ ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ: