Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Ուկրաինային ավելին անել՝ կոռուպցիայի դեմ պայքարում և հաստատել հակակոռուպցիոն դատարան: Այս մասին Մոգերինին հայտնել է Կիև կատարած այցի շրջանակներում՝ նախագահ Պետրո Պորոշենկոյի և վարչապետ Վլադիմիր Գրոսմանի հետ բանակցությունների ժամանակ:
Մարտի 1-ին Ուկրաինան առաջին ընթերցմամբ ընդունեց հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին օրենքի նախագիծը:
Այդուհանդերձ օրենքի նախագծի ընդդիմախոսները պնդում են՝ փաստաթուղթը չի հավաստիացնում, որ դատավորների ընտրությունն կլինի անկախ: