Մատչելիության հղումներ

Հունաստանի կառավարությունը դադարեցնում է ֆուտբոլի առաջնության խաղարկությունը


Հունաստանի կառավարությունը որոշել է դադարեցնել երկրի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղարկությունը երեկ Սալոնիկի PAOK և Աթենքի AEK թիմերի հանդիպման ավարտին տեղի ունեցած միջադեպի պատճառով:

Այդ մասին այսօր հայտարարել է Հունաստանի մշակույթի և սպորտի փոխնախարար Գեորգիս Վասիլիադեսը:

«Մենք որոշել ենք դադարեցնել առաջնությունը և առաջիկա ժամերին քննարկումներ կմեկնարկեն, որոնց մասնակցելու են հունական ֆուտբոլի առաջատար ներկայացուցիչները, այդ թվում՝ բարձրագույն լիգայի և ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները: Մենք կապի մեջ ենք նաև UEFA-ի հետ: Առաջնության խաղարկությունը կվերսկսվի միայն մի դեպքում, եթե [մարզադաշտերում] վարքի նոր, հստակ կանոններ սահմանվեն», - հայտարարել է հույն պաշտոնյան:

Հունական կառավարությունը նման կոշտ քայլեր ձեռնարկեց այն բանից հետո, երբ կիրակի երեկոյան PAOK ֆուտբոլային ակումբի սեփականատեր Իվան Սավիդեսը` դժգոհելով մրցավարի կայացրած որոշումից, ատրճանակով զինված ներխուժել էր խաղադաշտ:

Սավիդեսը ծնունդով Վրաստանի Ծալկայի շրջանից է, երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում` հանդիսանալով հարավային Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկը: 2003-2011 թվականներին Սավիդեսը, ով Ռուսաստանում հայտնի է Իվան Սավիդի անվամբ, Պետդումայի պատգամավոր է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG