Մատչելիության հղումներ

Չինաստանը վերացնում է նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանափակումները


Չինաստանի նախագահ Սի Ծինփին, արխիվ
Չինաստանի նախագահ Սի Ծինփին, արխիվ

Չինաստանի խորհրդարանն այսօր վավերացրել է սահմանադրական փոփոխության նախագիծը, որը հնարավորություն է տալիս գործող նախագահ Սի Ծինփինին մնալ այդ պաշտոնում անորոշ ժամանակով։

Նախկինում Չինաստանի սահմանադրությամբ նույն անձը կարող էր նախագահի պաշտոնում մնալ ոչ ավելի, քան երկու հինգամյա ժամկետ։ Մարտի 11֊ին Ազգային ժողովրդական կոնգրեսի ավելի քան 3,000 պատվիրակներ քվեարկեցին սահմանադրական փոփոխությունների օգտին։

Սահմանադրական փոփոխություններում կա նաև ուշագրավ դրույթ, որով կառավարությունը կարող է հակասահմանադրական հայտարարել նախագահի Սի Ծինփինի հասցեին քննադատությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG