Մատչելիության հղումներ

«Տեսակետների խաչմերուկում» քննարկվում է դեղերի դեղատոմսով բացթողնման գործընթացը


Կառավարության մարտի 6-ի որոշմամբ սահմանվել է դեղերի դեղատոմսով բացթողնման նոր ժամանակացույց․ հակավարակային դեղերը բաց են թողնվում դեղատոմսով մարտի 1-ից, ներարկման համար նախատեսված դեղերը՝ հուլիսի 1-ից, իսկ բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր, դեղատոմսով բաց կթողնվեն հոկտեմբերի 1-ից:

Ըստ այդմ, դեղատոմսերի գրման և դեղեր բաց թողնելու կարգը նախատեսվում է ներդնել աստիճանաբար:

«Ազատության» «Տեսակետների խաչմերուկում» այս մասին է զրույցը Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանի և Հանրային առողջապահության մասնագետ, բժիշկ-դեղաբան Դավիթ Պետրոսյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG