Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց պողպատի և այլումինի ներկրման մաքսատուրքերը 10-25 տոկոսով բարձրացնելու հրամանագիրը, որը չի տարածվում միայն Մեքսիկայի և Կանադայի վրա:
Որոշումն ուժի մեջ կմտնի երկու շաբաթից, մինչ այդ Սպիտակ տունը հայտարարել է, թե կարող է խմբագրել հրամանագիրն ու բացառություններ սահմանել նաև այլ երկրների համար, որոնք շահավետ պայմաններ կառաջարկեն:
«Մենք պետք է ճկունություն և համագործակցության պատրաստակամություն ցույց տանք այն երկրների հանդեպ, որոնք մեր իրական բարեկամներն են, և ազնիվ են մեզ հետ առևտրի ու ռազմական ոլորտում», - գրել է Թրամփը Թվիթերում:
Ավելի վաղ Եվրամիությունն ու Չինաստանը խստորեն քննադատել էին մաքսատուրքերը բարձրացնելու՝ Թրամփի մտադրությունը՝ պնդելով, թե այն կարող է առևտրային պատերազմի պատճառ դառնալ: