ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը ադրբեջանական «Թրենդ»-ին տված հարցազրույցում ասել է, որ «չնայած ղարաբաղյան հակամարտությունում ներկայիս ստատուս քվոն չի կարող երկարաժամկետ հեռանկարում պահպանվել՝ հակամարտության կարգավորման ռազմական լուծում գոյություն չունի»:
Նա նշել է, որ հակամարտության արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա, ներառյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքները: Ամերիկացի համանախագահն ընդգծել է, որ այդ սկզբունքներն են՝ ուժ կամ ուժի սպառնալիքներ չկիրառելը, տարածքային ամբողջականությունը, իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը:
Մանրամասները տե՛ս այստեղ