Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, Կարեն Կարապետյանը Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական Ան-26 ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ և խնդրել կարեկցանքի ու աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական հեռագրեր է հղել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն էր ցավակցական հեռագիր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ճշտված տվյալներով՝ երեկ Հմեյմիմ ռազմակայանի մոտ ռուսական ռազմատրանսպորտային օդանավի աղետի հետևանքով զոհվել է 39 մարդ: