Մատչելիության հղումներ

«Տեսակետների խաչմերուկում» քննարկվում է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման թեման


2017 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Թուրքիայի կողմից հայ - թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը ըստ պատշաճի չիրականացնելու պարագայում «2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»։

Եվ ահա մարտի 1-ին նա ստորագրեց հրամանագիր՝ դադարեցնել 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների կնքման ընթացակարգը:

Տվյալ թեմայով է զրույցը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրերի՝ ՀՅ Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի և Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG