Ղազախստանում երկրի ղեկավարի հնարավոր փոփոխության մասին խոսակցությունների ֆոնին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ առաջիկայում չի պատրաստվում լքել պաշտոնը։
«Ես աշխատել եմ, աշխատում եմ և կշարունակեմ աշխատել, որպեսզի մեր ժողովուրդը վստահությամբ նայի ապագային», - երեկ հայտարարել է Նազարբաևը խորհրդարանի նիստում։
Ղազախստանի նախագահը նաև ասել է, որ եկել է մեծ սոցիալական ծրագրերի վրա կենտրոնանալու ժամանակը, և ինքը շարունակելու է նման ծրագրեր առաջ տանել։