Մատչելիության հղումներ

Գագիկ Հարությունյանը ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ


Գագիկ Հարությունյան, արխիվ
Գագիկ Հարությունյան, արխիվ

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը երկուշաբթի օրը ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:

Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, մարտի 5-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սրահում հրավիրվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը՝ Ազգային ժողովի կողմից ընտրված 5 անդամներից Խորհրդի նախագահ ընտրելու նպատակով: Գաղտնի քվեարկությամբ միաձայն Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել Գագիկ Հարությունյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը նոր Սահմանադրությամբ ստեղծվող անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից: Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, դատավորի առնվազն 10 տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Բարձրագույն դատական խորհրդի մյուս 5 անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG