Ընտրություններից հետո ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցությունները կակտիվանան, այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ Մարոկոյի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Կողմերը որոշել են [Ադրբեջանում կայանալիք ] նախագահական ընտրություններից հետո քննարկումներն ավելի եռանդուն կերպով շարունակել: Երբ երկու պետություններում նոր կառավարություններ ձևավորվեն, մենք ինտենսիվ կերպով կշարունակենք բանակցությունները», ֊ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի խոսքերն է փոխանցում APA գործակալությունը: