Մատչելիության հղումներ

Սլովակիայում հետաքննող լրագրողի սպանության մեջ կասկածվողներից վեցին ազատ են արձակել


Սլովակիայի դատախազությունը անցած գիշեր ազատ է արձակել հետաքննող լրագրող Յան Կուցիակի և նրա ընկերուհու սպանության մեջ կասկածվող յոթ անձանցից վեցին:

Ձերբակալվածների թվում էին իտալացի գործարար Անտոնիա Վադալան և նրա երկու եղբայրները: Նրանց կասկածում են Կալաբրիայում գործող «Նդրանգետա» մաֆիոզ խմբավորման հետ սերտ կապեր ունենալու մեջ: Երկուշաբթի օրը սպանված Կուցիակը իր հրապարակումներում պնդում էր, որ Սլովակիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները համագործակցում են հանցավոր խմբավորումներին անդամների հետ:

Կուցիակի վերջին հետաքննությունների հերոսներն էին Սլովակիայի վարչապետի խորհրդականներից երկուսը, որոնք լրագրողի սպանությունից երկու օր անց հրաժարականի դիմումներ ներկայացրեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG