Մատչելիության հղումներ

Կիևում ոստիկանները խուզարկել են ցուցարարների ճամբարը, բերման ենթարկել 50 հոգու


Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ խորհրդարանի շենքի մոտ, բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների ճամբարը խուզարկելու՝ ոստիկանների իրականացրած գործողությունն ուղեկցվել է բախումներով: Ազգային գվարդիայի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Վերխովնայա ռադայի մոտ մարտի 3-ին վաղ առավոտյան իրականացված գործողության ընթացքում 50 մարդ բերման է ենթարկվել: Ավելի ուշ ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել են, որ բախումների ընթացքում վեց ցուցարար և չորս ոստիկան վնասվածքներ են ստացել:

Ցուցարարները Վերխովնայա ռադայի մոտ վրանային ճամբարը տեղադրել էին դեռ 2017-ի հոկտեմբերին՝ այլ պահանջների թվում նաև կոչ անելով վերացնել պատգամավորական անձեռնմխելիությունը և հակակոռուպցիոն դատարան հիմնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG