Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն շնորհավորանքներ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Գրիբաուսկայտեն հույս է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն կառուցողական երկխոսությունը երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության շրջանակներում։