Մատչելիության հղումներ

Թբիլիսին խոստանում է հայրենիք վերադարձնել Արչիլ Թաթունաշվիլիի դին


Արխիվ, Արչիլ Թաթունաշվիլի
Արխիվ, Արչիլ Թաթունաշվիլի

Թբիլիսին խոստանում է անել ամեն հնարավորը՝ տասն օր առաջ Հարավային Օսիայում մահացած Արչիլ Թաթունաշվիլիի դին հայրենիք վերադարձնելու համար:

Ռուսաստանի աջակցությունը վայելող Ցխինվալիում պնդում են, թե 35֊ամյա Թաթունաշվիլին մահացել է սրտի կաթվածից՝ ոստիկանների վրա կատարած հարձակումից հետո: Հարազատներն այս վարկածին չեն հավատում, պահանջում են դին Վրաստան տեղափոխել և փորձաքննության ենթարկել:

Վրաստանի խորհրդարանն այսօր բանաձևի նախագիծ է ընդունել, որը Թաթունաշվիլիի մահվան համար մեղադրում է Ռուսաստանին, միաժամանակ կոչ անում Մոսկվային քայլեր ձեռնարկել՝ Թաթունաշվիլիի հետ ձերբակալված երկու վրացիներին ազատ արձակելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG