Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանն ընտրվեց Հայաստանի նախագահ


Այսօր Ազգային ժողովում ձայների 90 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ Հայաստանի 4-րդ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը։ Նա պաշտոնը կստանձնի ապրիլի 9-ին, երբ ավարտվում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը:

«Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը հերթական ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը։ Հետևաբար Ազգային ժողովի հատուկ նիստը կգումարվի ապրիլի 9-ին», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

Իր ելույթում նորընտիր նախագահն ասաց, որ իր ողջ եռանդն ու փորձառությունը կներդնի ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, ժողովրդին։

«Ինչպես ասել եմ նախկինում, իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունը և ողջ եռանդը կներդնեմ Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները լիովին կատարելու և լիովին ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, քաղաքացիներին և մեր ողջ ժողովրդին։ Իհարկե ակնկալում եմ ձեր աջակցությունը և մասնակցությունը, ինչպես նաև մեր բոլոր քաղաքացիների աջակցությունը և մասնակցությունը մեր ապագա կարևոր հաղթանակներին», - հայտարարեց Արմեն Սարգսյանը:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG