ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինային Javelin հակատանկային զենքի վաճառքի գործարքը։ Ամերիկացի զինվորականները սա հաստատում են, գործարքի արժեքը 47 միլիոն դոլար է։
Երեկ տարածած հայտարարությամբ Պենտագոնը նշում է, որ Javelin-ը Ուկրաինային կօգնի ձևավորել երկարատև պաշտպանական համակարգ, պահպանել ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ շաբաթներ անց զենքը իր երկրում կլինի։