Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի տասներորդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված հանրահավաքն ավարտվեց երթով և հիշատակի միջոցառմամբ


2008 թվականի մարտի 1-2֊ի իրադարձությունների տասներորդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք անցկացրեց Երևանի Ազատության հրապարակում, որին հետևեց երթ և հիշատակի միջոցառում Մյասնիկյանի արձանի մոտ:

Ինքը՝ Տեր-Պետրոսյանը, հավաքին չէր մասնակցում: Քաղաքական երբեմնի դաշնակիցների հետ երթին ներկա էր նաև ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ 2008-ի իրադարձությունների առանցքային դերակատարներից մեկը: Այլ քաղաքական ուժերից ներկա էին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները:

Հավաքի սկզբում Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասաց, որ հավաքը կազմակերպվել է Հայ ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) հետ միասին: Այդուհանդերձ, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը ևս չէր մասնակցում հավաքին:

Բացի քաղաքացիներից երթին ուղեկցող ոստիկանները ևս ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանի հարևանությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG