Մատչելիության հղումներ

Կառավարությունը «Նաիրիտ-2»-ը վաճառեց ընդամենը մեկ շաբաթ գրանցված ընկերությանը


Գործադիրն այսօրվա նիստում հավանության տվեց «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող ու Երևանի Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող շենք-շինությունները և 10.3 հեկտար հողատարածքը 626․9 միլիոն դրամով «ուղիղ վաճառքի ձևով» օտարել «Ա-Ս Ինվեսթմենթս» ընկերությանը:

Կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացրած էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Կարեն Ղահրամանյանը հավաստեց, որ «Ա-Ս Ինվեսթմենթս»-ը 7-10 տարվա ընթացքում պարտավորվել է ներդնել մոտ 7.5 միլիարդ դրամ և ստեղծել 250 աշխատատեղ:

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի համաձայն, «Ա-Ս Ինվեսթմենթս» ընկերությունը գրանցվել է այս տարվա փետրվարի 22-ին, և միակ հիմնադիրը Գևորգ Արմենի Հակոբյանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG