Մատչելիության հղումներ

Exxon-ը հայտարարում է «Ռոսնեֆտ»-ի հետ համատեղ ձեռնարկություններից հրաժարվելու մասին


Exxon Mobil Corp-ը՝ վկայակոչելով ԱՄՆ և եվրոպական պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի, հայտարարել է, որ հրաժարվում է ռուսական պետական նավթային հսկա «Ռոսնեֆտ»-ի հետ համատեղ ձեռնարկություններից:

Exxon-ը, որը ղեկավարում էր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը նախքան պաշտոնի ստանձնումը,պնդել է, որ պատժամիջոցները արդարացիորեն անշահավետ վիճակում են դնում ամերիկյան ընկերություններին՝ թույլ տալով արտասահմանյան մրցակիցներին, ինչպիսիք ասենք Չինաստանի խոշոր նավթային ընկերություններն են, ազատորեն աշխատել Ռուսաստանում:

Exxon Mobil-ի 2013թ-ի համաձայնագիրը «Ռոսնեֆտ»-ի հետ մեծ գնահատականի էր արժանացել հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Երկու ընկերությունները նախատեսել էին 500 միլիարդ դոլար ծախսել միասնական ծրագրի վրա:

Դեռևս արձագանքներ չեն հնչել ԱՄՆ Պետդեպարտամենտից, Ֆինանսների նախարարությունից և «Ռոսնեֆտ»-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG