Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Այդ մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը։