Մատչելիության հղումներ

Քննարկվել է ԵԱՏՄ հեռուստատեսություն ստեղծելու հարցը


Ղազախստանի սենատի միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ, նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստր Դարիգա Նազարբաևան առաջարկում է ԵԱՏՄ հեռուստատեսություն ստեղծել, այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Նազարբաևայի գրասենյակի տարածած հաղորդագրությունը:

Ըստ լրատվամիջոցի Դարիգա Նազարբաևան Մոսկվայում հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որի ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ էլ քննարկել է հեռուստատեսության հարցը, նշելով, որ ինտեգրացիոն գործընթացները բավարար չեն լուսաբանվում:

Ղազախստանը համարվում է Եվրասիական տնտեսական միության նախաձեռնողներից մեկը: Բացի Ղազախստանից կառույցին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Հայաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG