Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 17:02-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Ելփին գյուղից 8 կմ հարավ գրանցվել է 3.3 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Չիվա և Ելփին գյուղերում՝ 3-4 բալլ, իսկ Եղեգնաձոր քաղաքում՝ 3 բալլ ուժգնությամբ: