Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի մարզիկները սպասում են ՄՕԿ-ի որոշմանը


Ռուսաստանի հավաքականի մասնակցությունը Ձմեռային օլիմպիադային արգելվել է այդ երկրում խթանիչների համատարած կիրառման պատճառով:
Ռուսաստանի հավաքականի մասնակցությունը Ձմեռային օլիմպիադային արգելվել է այդ երկրում խթանիչների համատարած կիրառման պատճառով:

Միաջազգային օլիմպիական կոմիտեն այսօր պետք է որոշում կայացնի Փհենչհանում վաղը կայանալիք` ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությանը ռուսաստանցի մարզիկների մասնակցությունը պետական դրոշի ներքո արտոնելու հարցում:

Ավարտին մոտեցող Օլիմպիադայի ընթացքում երկու ռուսաստանցիների մոտ խթանիչ է հայտնաբերվել, և նրանք արտաքսվել են խաղերից: Ռուսաստանը պարտավորվել է ՄՕԿ-ին վերադարձնել կարգազանց մարզիկի վաստակած բրոնզե մեդալը:

ՄՕԿ-ը արգելել է Ռուսաստանի հավաքականի մասնակցությունն Օլիմպիադային այն բանից հետո, երբ պարզվել է, որ 2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիադային նախորդող շրջանում Ռուսաստանում իրագործվել է խթանիչների կիրառման աննախադեպ լայնածավալ ծրագիր:

Փհենչհան ժամանած ռուսաստանցիները Օլիմպիադային մասնակցում են չեզոք դրոշի տակ՝ որպես «Ռուսաստանից օլիմպիական մարզիկներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG