Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր կանդրադառնա Սիրիայի հարցին


ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան ելույթ է ունենում Անվտանգության խորհրդում, Նյու Յորք, 22-ը փետրվարի, 2018թ.
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան ելույթ է ունենում Անվտանգության խորհրդում, Նյու Յորք, 22-ը փետրվարի, 2018թ.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր պետք է փորձի համաձայնության հասնել Սիրիայում հրադադար հաստատելու բանաձևի շուրջ:

Փաստաթղթի նախագծով առաջարկվում է 30 օրով սահմանել հրադադար, ինչը կընձեռի մարդասիրական օգնություն բաժանելու և վիրավորներին ռազմական գործողությունների գոտուց դուրս բերելու հնարավորություն:

Բանաձևի քվեարկությունը մի քանի անգամ հետաձգվել է: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ «Ռուսաստանը, Իրանը և Սիրիայի կառավարությունը պատասխանատվություն են կրում Սիրիայում ամոթալի մարդասիրական վիճակ ստեղծելու համար»:

Ռուսաստանն ավելի վաղ քննադատել է Անվտանգության խորհրդին առաջարկված բանաձևի նախագիծը, հայտարարելով, թե այն «իրատեսական չէ և հաշվի չի առնում հակամարտության գոտում «Իսլամական պետության» զինյալների գտնվելու հանգամանքը»:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ են արել աջակցել բանաձևի ընդունմանը Անվտանգության խորհրդում և ճնշում բանեցնել Սիրիայի կառավարության վրա ու պահանջել դադարեցնել ընդդիմության ջոկատների հսկողության տակ գտնվող բնակավայրերի ռմբահարումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG