Մատչելիության հղումներ

«Տեսակետների խաչմերուկում» քննարկվում է Երևանի քաղաքապետի աղմկահարույց հանձնարարականը


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականին՝ ներկայացնել քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություն, ուշագրավ է արձագանքել Երևանի ավագանիում «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ մասնավորապես նշելով․ - «Փոխանակ սաստեն իրենց թիմակիցներին, որ քֆուր չտան, ռեպլիկներ չթողնեն, մարդկանց չծեծեն, հանում են լրագրողներին դահլիճից, որ չկարողանան ֆիքսել այդ դեպքերը: Եվ վերջապես, ի՞նչ կապ և մեղք ունեն լրագրողները, իրե՞նք էին կոյուղաջուր բերել, թե՞ իրենք էին մարդ ծեծում: Ասեմ ավելին՝ լրագրողների առկայությունը նույնիսկ զսպող գործոն է»:

Այս թեմայի մասին է զրույցը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ «Ազատության» «Տեսակետների խաչմերուկում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG