Մատչելիության հղումներ

Այսօր նախատեսված է Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումը


Նիդերլանդների խորհրդարանն այսօր մտադիր է ընդունել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու որոշում:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, դա էլ ավելի կբարդացնի թուրք-հոլանդական սրված քաղաքական հարաբերությունները:

Քրիստոնեական կուսակցությունը, որը վարչապետ Մարկ Ռյուտեի կոալիցիոն կառավարության չորս կուսակցություններից է, խորհրդարանի ստորին պալատին կոալիցիայի անունից կներկայացնի երկու բանաձև: Ըստ առաջինի, «խորհրդարանը միանշանակ ընդունում է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը», երկրորդ օրինագծով առաջարկվում է այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ Երևան գործուղել Նիդերլանդների ներկայացուցչին, ով կմասնակցի Հայոց Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին:

«Ֆրանսպրեսը» նշում է, որ այսօրվա դրությամբ ավելի քան 20 երկրների օրենսդիր մարմիններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG