Մատչելիության հղումներ

Կիևը երեք տարով արգելել է Սաակաշվիլիի մուտքը Ուկրաինա


 Նիդերլանդներ - Միխեիլ Սաակաշվիլին Ռոտերդամում, 14-ը փետրվարի, 2018թ․
Նիդերլանդներ - Միխեիլ Սաակաշվիլին Ռոտերդամում, 14-ը փետրվարի, 2018թ․

Ուկրաինան երեք տարով արգելում է Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մուտքը երկիր: Այս մասին հաղորդել է ինքը Սաակաշվիլին՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով համապատասխան փաստաթուղթը: Ուկրաինական կողմը ևս հաստատել է այս տեղեկությունը:

«Ինձ հետ կամ առանց ինձ, միևնույն է՝ այս իշխանությունների վերջը եկել է, և ես հուսով եմ՝ կվերադառնամ Ուկրաինա շատ ավելի շուտ, քան կանցնեն այդ երեք տարիները», - գրել է Վրաստանի նախկին նախագահը:

Հիշեցենք՝ Ուկրաինայի իշխանությունները փետրվարի 12-ին Սաակաշվիլիին արտաքսեցին Լեհաստան, այնտեղից էլ նա մեկնել է Նիդերլանդներ:

Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ շարունակում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի տապալման համար պայքարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG