Ռուսաստանը դեմ է Միացյալ Նահանգների և նրա աջակիցների առաջարկած բանաձին, որը դատապարտում է Իրանին ենթադրաբար ռազմական էմբարգոն խախտելու և Եմենի հութի ապստամբներին զենք մատակարարելու համար:
«Մենք ընդհանրապես չենք սիրում դատապարտումներ», - հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան՝ հավելելով․ - «Բանաձևը Եմենի մասին է, բայց ոչ Իրանի»:
Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկության կդնի այս բանաձևը:
Միացյալ Նահանգները շաբաթներ շարունակ լոբբիստական գործունեություն է ծավալում տվյալ հարցով: Անցյալ ամիս ՄԱԿ-ի փորձագետների խումբը հաստատեց ԱՄՆ-ի մեղադրանքները առ այն, որ բալիստիկ հրթիռները, որոնց միջոցով անցած տարի հութի ապստամբները գնդակոծում էին Սաուդյան Արաբիան, արտադրվել են Իրանում:
Թեպետ Իրանը բացեիբաց իր աջակցությունն է հայտնում հութիներին, այդուհանդերձ հերքում է նրանց զենք մատակարարելու մասին պնդումները: