Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 22-23-ը Մինսկում կմասնակցի Բելառուսի զինված ուժերի կազմավորման 100-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություններին: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, շաբաթավերջին Բելառուս է այցելելու նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը: