Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է աշխատանքային այցով Բաքվում գտնվող Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամիին:
Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության` Ալիևը վստահություն է հայտնել, որ Հաթամիի այցը կդառնա լավ հնարավորություն ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկելու համար:
Իրանցի պաշտոնյան, իր հերթին, նշել է, որ Իրանը իր արտաքին քաղաքականությունում կարևոր նշանակություն է տալիս հարևան երկրների՝ այդ թվում Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելուն:
Իրանական Press TV-ն նշում է, որ պաշտպանության նախարարի այցի նպատակը Բաքվի հետ պաշտպանության և ռազմական ոլորտներում համագործակցության բարելավումն է:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թեհրան էր այցելել անցյալ տարվա ապրիլին: