Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում զերծ մնալ լարվածությունը մեծացնող որևէ հայտարարությունից կամ գործողությունից


Ֆրանսիայի ԱԳՆ շենքը Փարիզում, արխիվ
Ֆրանսիայի ԱԳՆ շենքը Փարիզում, արխիվ

Ֆրանսիան ամբողջությամբ ներգրավված է մնում բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման որոնման գործում, այսօր հայտարարել է երկրի արտգործնախարարությունը:

Ի պատասխան հարցի՝ ինչպիսին է պաշտոնական Փարիզի դիրքորոշումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փետրվարի 8-ին արած հայտարարությունների առնչությամբ, թե, մասնավորապես, Երևանը և Զանգեզուրը իրենց «պատմական տարածքներն են», և ադրբեջանցիները «պետք է վերադառնան այդ պատմական հողը», Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը իր կայքում հրապարակած հաղորդագրությունում նաև կոչ է արել հակամարտության կողմերին՝ բարեխղճորեն աշխատել բանակցություններով լուծում գտնելու ուղղությամբ, «հատկապես զերծ մնալով ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը»:

Հիշեցնենք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զառանցանք է որակել Ալիևի վերոհիշյալ հայտարարությունները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել դրանց վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG